Ի՞նչ անել ցածր հեմոգլոբինի դեպքում, ինչու՞ է երեխաների մոտ հեմոգլոբինի ցուցանիշը ցածր լինում և ի՞նչ անել նման դեպքերում
Հաճախակի տրվող հարցերԱրյան կարմիր բջիջները պարունակում են սպիտակուց’ հեմոգլոբին, որը պատասխանատու է թթվածնի տեղափոխման համար օրգանիզմում։ Երբ հեմոգլոբինի քանակը արյան կարմիր բջիջներում նվազում է, օրգանիզմն ունակ չի լինում լիարժեք իրագործել թթվածնի տարածումը։
Ցածր հեմոգլոբինը կարող է լինել մի քանի բանի հետևանք, երկաթի անեմիա, Բ12-ի/ֆոլաթթվի անեմիա (այն շատ հազվադեպ կարող է նաև լինել երիկամային հիվանդության կամ ներքին արնահոսության հետևանք):
Հիմա հասկանանք անեմիաների տեսակներն ու պատճառները։
Երկաթի անեմիա
Այն կարող է լինել ոչ լիարժեք կամ անառողջ սննդակարգի պատճառով կամ հղիության հետևանքով։ Որպեսզի խուսափել երկաթի անեմիաից, պետք է ամենօրյա սննդակարգ ներառել երկաթով հարուստ սնունդ (ինչպիսիք են օրինակ’ սպանախը, քեյլը, լոբազգիները, մսեղենը):
Երեխան երկաթի պաշար վերցնում է հղիության ընթացքում։ Այդ պաշարն իրեն հերիք է ամենաքիչը 6 ամսվա համար (այսինքն եթե ըմդհանրապես 6 ամիս երկաթ չստանա, միևնույնն է, կհերիքի): Բայց նա երկաթ ստանում է նաև կրծքի կաթից/կաթնախառնուրդից։ Կրծքի կաթում չնայած որ երկաթի քանակությունը շատ մեծ չէ, բայց այն ավելի լավ է յուրացվում, քանի որ կրծքի կաթում առկա վիտամին Ց-ն և լակտոզան նպաստում են երկաթի յուրացմանը։
Երկաթի անեմիաի հավանականությունը մեծ է
Բ12/ֆոլաթթվի անեմիա
Այս դեպքում օրգանիզմն արտադրում է ահռելի մեծ կարմիր բջիջներ, որոնք սակայն նորմալ չեն գործում։
Բ12-ի անեմիան կարող է ունենալ տարբեր պատճառներ
pernicious anemia (ներեցեք հայերեն տերմինը չգիտեմ) շատ տարածված է։ Այն օրգանիզմի աութոիմուն վիճակի հետևանք է. երբ մարդու իմունիտետը պայքարում է առողջ բջիջների դեմ։ Մարդու ստամոքսում կա սպիտակուց (intrinsic factor), որի հետ խառնվելով Բ12-ը յուրացվում է արդեն անցնելով աղիներ։ Բայց աութոիմունի դեպքում օրգանիզմը պայքարում է այն բջիջների դեմ, որոնք այդ սպիտակուցն են արտադրում, քչացնում դրանց քանակը, ինչի հետևանքով էլ օրգանիզմը Բ12 չի յուրացնում։
Երեխան երկաթի/Բ12-ի պաշար հավաքում են հղիության ընթացքում, այդ պաշարն իրենց հերիքում է մինչև մոտ 8 ամսական։ Սակայն Բ12 երեխան ստանում է նաև կրծքի կաթի միջոցով։
Բ12-ի անեմիաի հավանականությունը մեծ է այն երեխաների մոտ
-ում մայրն ունեցել է/ունի Բ12 անեմիա
-ում մայրը վեգան սննդակարգով է սնվել
-ովքեր կերակրվում են բացառապես կրծքով, բայց մայրն ունի Բ12-ի անեմիա
Եթե մայրիկը Բ12-ի անեմիա չունի կրծքով կերակրելու ընթացքում, ապա կրծքի կաթը Բ12-ի հիանալի աղբյուր է։ Դրանով փոխանցվող պաշարները կարող են հերիքել ընդհուպ մինչև մեկ տարեկան հասակը։
Բ12-ի լավ աղբյուր են միսը, ձուկը, ձուն, կաթնամթերքը։
Եթե երեխան արդեն իսկ ունի Բ12-ի անեմիա, պետք է դիմել բժշկի և ստանալ համապատասխան վիտամինային նշանակում։
Ֆոլաթթուն լուծվում է ջրում, ինչը նշանակում է, որ օրգանիզմն ունակ չէ երկար պահպանել դրա պաշարները։ Այդ իսկ պատճառով ֆոլաթթվով հարուստ սնունդ պետք է ներառել ամենօրյա սննդակարգ և այդ իսկ պատճառով հղիության առաջին ամիսներին մայրերին նշանակում են ֆոլաթթվի պրոֆիլակտիկ քանակ։ Այն հիմնականում առկա է հղիների մոտ։
Հիմա գիտական հետազոտությունների մասին։
NCBI-ը (National Center for Biotechnology Information) հետազոտություն է կատարել 280 լիովին առողջ երեխաների մասնակցությամբ, որոնցից մի մասը իրենց հսկողության տակ կերակրվել է ավանդական հավելյալի մեթոդով (գդալով կաշաներ), իսկ մյուս մասը’ ԲԼՎ մեթոդով։ 1 տարեկան հասակում արդեն գրանցել են արդյունքները։ Ըստ հետազոտության արդյունքների գդալով կերակրվող երեխաների մոտ քաշը մի փոքր ավել է եղել, քան ԲԼՎ մեթոդով կերակրվողների մոտ (10.4 ± 0.9 կգ ԲԼՎ-ի դեպքում, 11.1 ± 0.5 կգ ավանդական հավելյալի դեպքում), սակայն երկաթի առօրյա ընդունման քանակի ռեալ տարբերություն չի գրանցվել (ԲԼՎ-ի դեպքում 7.97 ± 1.37 մգ/օրը, ավանդական հավելյալի դեպքում 7.90 ± 1.68 մգ/օրը)։
Արդյունքում ԲԼՎ-ն հայտարարել են որպես հավելյալի ներմուծման անվտանգ, ապահով մեթոդ, որի ժամանակ անեմիայի կամ խեղդվելու ռիսկը լիովին նույնն է, ինչ ավանդական հավելյալի դեպքում։
Թարգմանեց Իննա Խաչիկյանը
Աղբյուրներ՝
https://www.nhs.uk/conditions/red-blood-count/
https://www.nhs.uk/conditions/iron-deficiency-anaemia/
https://www.nhs.uk/conditions/vitamin-b12-or-folate-deficiency-anaemia/
https://www.who.int/
Հետազոտության հղումը՝
https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/30074671/…