Սպիտակուցներ

Սպիտակուցների դերն օրգանիզմում և թույլատրելի քանակն օրվա ընթացքում

Հաճախակի տրվող հարցեր
Սպիտակուցներ

Սպիտակուցի դերն օրգանիզմում։

Մարդու մարմնի բոլոր բջիջների հիմնական ֆունկցիոնալ և կառուցվածքային բաղադրիչները սպիտակուցներ են։ Դրանք շատ տարբեր են իրենց կառուցվածքով և ֆունկցիաներով։ Օրգանիզմում արյան փոխանցման համար պատասխանատու մոլեկուլները, եղունգները, մազերը բոլորը բաղկացած են սպիտակուցներից, ինչպես նաև հորմոնների մեծ մասը և հյուսվածքների բաղադրիչները։ Այսպիսով, բջիջների ամբողջականությունն ու գործառնությունը պահպանելու, առողջության և աճի համար դիետիկ սպիտակուցի համապատասխան օրական չափաբաժինն ապահովելը կենսական նշանակություն ունի։

Չափից քիչ սպիտակուցի ընդունում։
Սպիտակուցային դեֆիցիտը համարյա միշտ ուղեկցվում է թերսնմամբ։ Կտրուկ սնունդի և հետևքբար սպիտակուցի քչացման հետևանքով, երեխաների քաշը չի համապատասխանում բոյին, իսկ երկարատև թերսնման պատճառով երեխայի բոյը լինում է տարիքին անհամապատասխան։ Զարգացած երկրներում ծանր թերսնվածությունը հիմնականում լինում է հիվանդության հետևանքով - աղեստամոքսային վարակներ, տուբերկուլյոզ, քաղցկեղ և այլն։ Սակայն, հիվանդություններից բացի, նույնիսկ զարգացած երկրներում թերսնուցում նկատվում է հատկապես աղքատ միջավայրում։

Չափից ավել սպիտակուցի ընդունում։
Սպիտակուցներով հարուստ սնունդը ոչ մի առավելություն չի տալիս։ Ընդհակառակը, կարող է վնաս տալ։ Սպիտակուցի բարձր մակարդակը ծանրաբեռնում է երիկամները և լյարդը, որոնք էլ դժվարանում են ֆիլտրել և օրգանիզմից հանել թափոնները և տոքսինները։ Սա հատկապես կարևոր է հիվանդության ժամանակ երբ մարմինը ջրազրկված է և ծանրաբեռնված օրգանների հետևանքով հավաքված վնասակար նյութերը ավելի են խտանում։ Բացի սրանից, բարձր սպիտակուցի քանակը կարող է երկարատև բացասական հետևանք թողնել երեխայի մարմնի վրա քանի որ այն ասսոցիացվում է մեծ տարիքում բարձր քաշ ունենալու հետ։ Այս դեպքում ավելցուկ քաշի պատճառը հավաքված ճարպն է։

Սպիտակուցի օրական չափաբաժինը երեխաների մոտ. առաջին թիվը միջին պահանջն ա սպիտակուցի (օր. 6-12 ամս. 1.12գ ամեն կգ-ի համար) ըստ տարիքի, երկրորդը սպիտակուցի քանակի սահմանը (6-12 ամս. 1.31 ամեն կգ-ի համար), այսինքն այդ չափաքանակից վերև արդեն համարվում է չարաշահում։

6-12 ամսականներում 1.12-.1.31գ x կգ
12-18 ամսականներում 0.95-1.14գ x կգ
18-24 ամսկականներում 0.85-1.03գ x կգ
2-3 տարեկան 0.79-0.97գ x կգ
3-4 տարեկան 0.73-0.90գ x կգ
4-5 տարեկան 0.69-0.86 x կգ

Այսինքն օրինակ եթե Ձեր 9 ամսական բալիկի քաշը 9կգ է, հաշվում եք այսպես
9 x 1.12 = 10.8 գ սպիտակուց օրական
9 x 1.31 = 11.79 գ սպիտակուցը օրական վերին սահմանն է, այդ թվից վերև արդեն համարվում է չարաշահում

Եթե Ձեր 14 ամսական բալիկի քաշը 10կգ է
10 x 0.95 = 9.5գ սպիտակուց օրական
10 x 1.14 = 11.4 գ սպիտակուց օրական վերին սահմանն է, այդ թվից ավել արդեն կլինի չարաշահում

Սպիտակուցի քանակը տարբեր մթերքների 100 գրամում

Հավի կրծքամիս եփված - 100 գրամի մեջ 31գ սպիտակուց

Տավարի ֆիլե - 24-35գ (կախված որ հատվածի ֆիլե է)

Պինդ խաշած հավի ձու - 13գ

Սաղմոն եփված - 20գ

Իշխան եփված - 24.2գ

Նուշ - 21գ

Ընկույզ - 15գ

Պնդուկ - 15գ

Քեշյու - 18գ

Քունջութ - 18գ

Կաթնաշոռ - 11գ

Մոցարելլա պանիր - 28գ

Էդամ պանիր - 25գ

Ֆետա պանիր - 14գ

Գաուդա պանիր - 25գ

Կարմիր լոբի եփված - 9գ

Սիսեռ եփված - 8.8գ

Կանաչ ոսպ եփված - 9գ

Հեղինակ՝ Իննա Խաչիկյան

Շնորհակալություն Լիանա Ղազարյանին ԱՀԿ-ի՝ սպիտակուցների քանակի չարաշահման և քիչ օգտագործման վերաբերյալ նյութերը թարգմանելու և խմբագրելու հարցում օգնելու համար։