Առողջ քաղցրավենիք երեխաների համար
ԲաղադրատոմսերԳետնանուշ բոված ու աղացած 2ճ/գ (սուր ալերգեն)
Բանան 1 հատ
Մածուն 2ճ/գ (սուր ալերգեն)
Կտավատի աղացած սերմեր 1ճ/գ
Ցորենի ամբողջահատիկ ալյուր 2ճ/գ (սուր ալերգեն)
Հատապտուղներ
Կտավատի աղացած սերմերի վրա լցնել մի փոքր եռացրած ջուր, թողնել հասունանա։ Բանանը դնել ջեռոց (200 աստիճան) մոտ 10-15 րոպեով, մինչև կեղևը սևանա։ Հանել կճպել։ Մածունը, բանանաը, գետնանուշը, ալյուրը եւ հասունացած կտավատը խառնել իրար մինչեւ դառնա համասեռ զանգված։ Լցնել ֆորմաների մեջ, վրան գցել 2-3 փոքր կտոր հատապտուղ (հապալաս, հաղարջ, ազնվամորի, ելակ), դնել ջեռոց եփվի (180 աստիճան մոտ 15-20 րոպե)։