Կարելի՞ է երեխային սպիտակաձավար (մանի կաշա) տալ
Հաճախակի տրվող հարցերՄանի կաշայի, այսինքն՝ սպիտակաձավարի մասին։
Մամաների մի մասը շատ օգտակար է այն համարում, մյուս մասը շատ վնասակար։
Շատերը պնդում են, որ սպիտակաձավարը կալցիում է հանում օրգանիզմից, այդ իսկ պատճառով չի կարելի տալ բալիկին։
Հիմա տեղեկություն հեղինակային աղբյուրներից։
Սպիտակաձավարը, այո, պարունակում է phytic acid (հայերեն կոնկրետ անունը չգտա, բայց հավանաբար ֆիտին), որն ունի երկաթը, ցինկը, կալցիումը և մագնեզիումը չեզոքացնելու հատկություն։
Բայց կա 2 սխալ այդ տեղեկության մեջ․
1. Այն չի չեզոքացնում այդ հանքանյութերն օրգանիզմից, այլ կոնկրետ այդ սննդընդունման մթերքներից։ Այսինքն եթե սպիտակաձավար եք տվել երեխային, ֆիտինը կարող է չեզոքացնել հենց սպիտակաձավարի մեջ առկա կամ սպիտակաձավարի հետ օգտագործվող կաթի կալցիումը, բայց ոչ երեխայի օրգանիզմում եղածը։ Նույնիսկ դրանից 2-3 ժամ անց կամ 2-3 ժամ առաջ ընդունած կալցիումը այն չեզոքացնել չի կարող։
2. Սպիտակաձավարը միակը չէ, որ Phytic acid է պարունակում։ Այն առկա է նաև ընդեղենի, լոբազգիների, տարբեր հացահատիկների և որոշ բանջարեղենների մեջ։ Բայց դրանք խիստ անհրաժեշտ մթերքներ են երեխայի սննդակարգի համար։ Բոլորից հո չեք խուսափելու?
Եզրակացությունն այն է, որ phytic acid պարունակող մթերքները չեն չեզոքացնում օրգանիզմում եղած հանքանյութերը և օգտակար են, որոշները նույնիսկ անփոխարինելի են երեխայի համար։
Ուղղակի երեխայի սննդակարգը պետք է լինի բազմազան։ Միայն նմանատիպ մթերքներ օգտագործելու դեպքում նոր, այո, որոշակի ռիսկ կլինի հանքանյութի պակասի։
Ոչինչ պետք չէ չարաշահել, ամեն տեսակ առողջ սնունդ պետք է լինի ճաշացանկում։ Պետք է ունենալ բալանսավորված սննդակարգ։
Սպիտակաձավարը ցորենից պատրաստված շիլա է։ Այն պատրաստվում է ցորենի և փափուկ, և կարծր տեսակներից։ Կարծր տեսակի ցորենից պատրաստվածը օգտակար է համարվում, իսկ փափուկ տեսակիցը՝ ոչ այնքան։
Եթե որոշել եք սպիտակաձավարի շիլա տալ, ընտրեք կարծր տեսակի ցորենից պատրաստվածը։ Պատրաստեք առանց շաքարավազի, ջրով կամ 1+ հասակում կաթով ու մրգերով և կլինի օգտակար։
Ամեն դեպքում անհրաժեշտ կամ շատ օգտակար հացահատիկ չէ։ Ավելի նախընտրելի են ամբողջահատիկները, օրինակ՝ հենց ցորենը, գարեձավարը, վարսակի հատիկները և այլն։ Սակայն բազմազանության համար ցանկության դեպքում կարող եք օրինակ ամիսը մեկ անգամ առաջարկել։
Պատրաստեց՝ Իննա Խաչիկյանը