Ձուկ

Ե՞րբ է կարելի երեխային տալ ձուկ, ո՞ր տեսակի և ի՞նչ քանակությամբ

Հաճախակի տրվող հարցեր
Ձուկ

Ձուկն ըստ ԱՀԿ-ի առաջնային անհրաժեշտության մթերք է։ Դրա մեջ առկա են անփոխարինելի վիտամիններ/հանքանյութեր։ Առողջ ճարպերի, Օմեգայի, երկաթի հիանալի աղբյուր է։

Ձուկը մտնում է 8 սուր ալերգենների շարք, այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս այն երեխայի սննդակարգ մտցնելուց առաջ ստուգել դրա հանդեպ ալերգիան։
3 օր իրար հետևից գդալի ծայրով երեխային առաջարկում եք լավ եփված ձուկ, այդ 3 օրը + հետագա 2 օրը, այսինքն հինգ օր նոր մթերք չեք ներմուծում։

Եթե հինգ օրվա ընթացքում ոչ մի ռեակցիա չի նկատվել, կարող եք ներառել սննդակարգ, եթե նկատել եք ալերգիկ ռեակցիա, դիմեք մանկական ալերգոլոգի, ով կհուշի երբ, ինչ քանակով կրկին առաջարկել ալերգենը։

Ձուկ կարող եք առաջարկել շաբաթը 2-3 անգամ (կախված նրանից, թե մյուս մսատեսակները որքան հաճախ եք տալիս)։
Հեղինակավոր աղբյուրները կոնկրետ օրական չափաբաժին չեն նշում։ Կողմնորոշվելու համար վերցրել ենք Ֆրանսիայի ուղեցույցի չափաբաժինները որպես մոտավոր ուղղորդվելու աղբյուր.

6-9 ամսականում օրական մոտ 10գ

9-12 ամսականում օրական մոտ 20գ

1-3 տարեկանում օրական մոտ 30գ

Ինչպիսի ձուկ գնել։
Մենք խորհուրդ ենք տալիս ջրամբարի ձկներից խուսափել։
Աշխատեք գնել գետի/լճի թարմ ձուկ կամ ծայրահեղ դեպքում ծովի ներկրվող թարմ ձուկ։ Ներկրման ու պահպանման անվտանգության վերաբերյալ երաշխիքներ չենք կարող տալ։

Հիշեք, որ ձուկը երեխային կիսատ եփված/հում չի կարելի։ Միշտ վստահ եղեք, որ լավ եփվել է, նոր առաջարկեք բալիկին։

Ձուկը կարող եք տալ շաբաթական 2-3 անգամ։ Ձուկ տալու օրերին խուսափեք այլ սպիտակուցային մթերքներից (ձու/միս):

Պատրաստեց Իննա Խաչիկյանը