Հալեցման անվտանգ մեթոդներ

Ինչպե՞ս ճիշտ հալեցնել միսը

Հաճախակի տրվող հարցեր
Հալեցման անվտանգ մեթոդներ

Երբ հում կամ եփված միսը, կաթնամթերքը կամ ձուն սկսում են հալվել և դառնում են 4.4 C (40 F) աստիճանից տաք, բակտերիաները, որոնք կարող էին առկա լինել մինչև սառեցումը, կարող են սկսել բազմանալ։

Փչացող սնունդը երբեք պետք չէ հալեցնել սեղանին կամ տաք ջրում և չի կարելի թողնել սենյակային ջերմաստիճանում 2 ժամից ավել։
Կան հալեցման ապահով մեթոդներ. սառնարանում, սառը ջրում և միկրոալիքային վառարանում։

Հալեցում սառնարանում
Նախօրոք պլանավորելը ամենակարևորն է այս հարցում, քանի որ օրինակ մեծ հնդկահավը հալեցնելու համար ամեն 2.26կգ քաշին անհրաժեշտ է 24 ժամ հալվելու համար։
Փոքր քանակով սառեցված սննդին, ինչպիսիք են օրինակ մոտ 0.5 կգ աղացած միսը կամ առանց ոսկոր հավի կրծքամիսը, պահանջվում է մեկ ամբողջ օր հալվելու համար։
Սնունդը սառնարանում ավելի երկար ժամանակում կհալվի 1.6 C (35F) աստիճանում, քան 4.4 C (40 F) աստիճանի պայմաններում։
Սառնարանում հալչելուց հետո այնպիսի մթերքները, ինչպիսիք են օրինակ աղացած միսը, շոգեխաշած միսը, կաթնամթերքը, ծովամթերքը, ապահով կպահպանվեն սառնարանում 1-2 օր մինչ եփելը։
Կարմիր մսի կտրվածքները (օրինակ տավարի, խոզի), կարող են ապահով պահպանվել սառնարանում հաշվելուց հետո մոտ 3-5 օր։
Սառնարանում հալված մթերքները կարելի է նորից սառցախցիկ դնել, բայց օգտակարությունը որոշ առումով կկորչի։

Հալեցում սառը ջրում
Այս մեթոդն ավելի արագ է, քան սառնարանում, բայց ավելի մեծ ուշադրություն է պահանջում։
Մթերքը պետք է լինի պլաստմասե ամանի կամ արտահոսքը բացառող փաթեթի մեջ։ Եթե փաթեթն արտահոսք ունենա, դրսի բակտերիաները կարող են կպնել սննդին։ Բացի դրանից մսի հյուսվածքները կարող են ջուր կլանել, ինչի հետևանքով, այն մածուցիկ կդառնա։
Սննդով փաթեթը պետք է դնել ծորակի սառը ջրի մեջ։ Ջուրը պետք է թարմացնել ամեն 30 րոպեն մեկ մինչ սառեցված մթերքը հալվում է։
Մսի, կաթնամթերքի կամ ծովամթերքի փոքր փաթեթը կարող է հալվել մոտ 1 ժամվա ընթացքում, 1.3-1.8կգ քաշով մթերքը մոտ 2-3 ժամում։
Ամբողջական հնդկահավի համար նախատեսեք 30 րոպե ամեն 0.5կգ-ի համար։
Սնունդը պետք է պատրաստել անմիջապես հալեցնելուց հետո։
Այն կարելի է կրկին սառեցնել միայն արդեն իսկ եփված վիճակում։

Հալեցում միկրոալիքային վառարանում

Միկրոալիքային վառարանում հալեցնելուց հետո, սնունդն անմիջապես պետք է պատրաստել անկախ պատրաստման եղանակից։ Սնունդը կիսաեփ թողնելը խորհուրդ չի տրվում, քանի որ առկա ցանկացած բակտերիա, կարող է ոչնչացված չլինել, իսկ տաքության դեպքում ստեղծվում է օպտիմալ ջերմաստիճան բակտերիաների բազմացման համար։
Միկրոալիքային վառարանում հալեցված սնունդը պետք է եփել կրկին սառեցնելուց առաջ։

Առանց հալեցնելու եփելը նույնպես ապահով է, այն ավելի ժամանակատար է, մոտ 50%-ով երկարացնում է եփման ժամանակը։

Հիշեք, որ խոհանոցում ուղղակի սեղանին դրված հալչելիս, մթերքի մեջտեղի մասը կարող է սառը մնալ և ապահով, մինչդեռ վրայի շերտը փչանալու մեծ հավանականություն ունի սենյակային ջերմաստիճանում երկար մնալու հետևանքով։

Պատրաստեց Իննա Խաչիկյանը

Աղբյուրը՝
The Big Thaw — Safe Defrosting Methods