Սիսեռ 1 բաժակ
Կիտրոն կես հատ
Սխտոր մանր քերիչով անցկացրած 1/4 թ/գ
Ձիթապտղի ձեթ 1 թ/գ
Քունջութ 1 թ/գ
Սիսեռը նախապես թրջել, եփել։
Քունջութը բովել թավայի մեջ, թողնել սառի, աղալ։ Կիտրոնի հյութը քամել։
Սիսեռը մի քիչ իր եփած ջրով հարել։ Ավելացնել սխտորը, քունջութը, ձեթը, կիտրոնի հյութը, միասին լավ հարել մինչև դառնա համասեռ զանգված։ Եթե շատ խիտ զանգված է ստացվել, կարող եք էլի սիսեռի ջրից ու մի փոքր էլ ձիթապտղի ձեթ ավելացնել։
Հումուսը կարող եք խառնել որևէ հացահատիկի հետ (օրինակ՝ հնդկաձավարի կամ հաճարի հետ) կամ մատուցել բանջարեղենի հետ որպես միջանկյալ սնունդ, որ երեխան թաթախի մեջը բանջարեղենն ու ուտի (վերջին տարբերակը կիրառելի է, եթե երեխան արդեն սովորել է կտորներով մթերքները կծել-ծամելով ուտել)։
Նույնը կարող եք պատրաստել ոսպով կամ լոբով։