Բազուկով վաֆլի

Բանջարեղենային առողջ վաֆլիներ

Բաղադրատոմսեր
Բազուկով վաֆլի

Այս բաղադրատոմսը կիրառելի է 6+, երբ երեխան սովորի կտորներով կծել-ծամելով ուտել։

Բազուկ 30գ

Դդում 20գ

Ծաղկակաղամբ 20գ

Դդմիկ 20գ

Կտավատի աղացած սերմեր 1ճ/գ

Սխտոր քերիչով անցկացրած 1/4 թ/գ

Համեմ մանր կտրատած 1-2 հատ

Ցորենի ամբողջահատիկ ալյուր 2 ճ/գ (պարունակում է սուր ալերգեն)

Թարմ բազուկը, դդումը, դդմիկն ու ծաղկակաղամբը քերիչով անցկացնել կամ մանր կտրատել բանջարահատիչով։
Կտավատի աղացած սերմերի վրա ավելացնել մի փոքր եռացրած ջուր, լավ խառնել, թողնել մի քիչ հասունանա։ Կտավատի սերմերը, սխտորը, համեմը խառնել բանջարեղենի հետ, ավելացնել ալյուրը, լավ խառնել, որ դառնա միազանգված։
Եփել չկպչող մակերեսի վրա (վաֆլիի ապարատ կամ չկպչող թավայում փենքեյքի տեսքով)։ Եթե մակերեսը չկպչող չէ, խոզանակով 1-2 կաթիլ խաղողի կորիզի ձեթ քսել։