Ինչի՞ հետ և ինչպե՞ս մատուցել տավարի միսը
ԲաղադրատոմսերԿարմիր մսի տեսակները, որոնց շարքում է նաև տավարի միսը, շատ օգտակար են, քանի որ շատ հարուստ են երկաթով։
Սակայն, դրանք ունեն սահմանափակումներ։ Կարմիր տեսակի միսը (տավարի, գառան և խոզի) ցանկալի է շաբաթական երկու անգամից ոչ ավելի հաճախ։
Հեղինակավոր աղբյուրները կոնկրետ օրական չափաբաժին չեն նշում։ Կողմնորոշվելու համար վերցրել ենք Ֆրանսիայի ուղեցույցի չափաբաժինները որպես մոտավոր ուղղորդվելու աղբյուր.
6-9 ամսականում օրական մոտ 10գ
9-12 ամսականում օրական մոտ 20գ
1-3 տարեկանում օրական մոտ 30գ
Ավելի մանրամասն մսի մասին կարող եք կարդալ այստեղ՝
https://havelyal.am/article/meat/
Բաղադրատոմսեր
*Բոլորը կազմված են 6-9 ամսական երեխաների չափաբաժիններով. Դուք կարող եք քանակն ավելացնել (թե մսի, թե բանջարեղենի և հացահատիկի) տարիքին համապատասխան։
Տավարի միս 10գ
Ծաղկակաղամբ 10գ
Բազուկ 10գ
Կանաչ ոլոռ 10գ
Կանաչ սոխ
Տավարի միսը երկու ջուր փոխելով եփել, ցայել, աղալ կամ անցկացնել քերիչով, լցնել տարրայի մեջ։ Ավելացնել քերիչով անցկացրած ծաղկակաղամբն ու բազուկը, ոլոռը ու մանր կտրատած կանաչ սոխը։ Վրան լցնել 2-3 ճ/գ եռացրած ջուր, եփել մի քանի րոպե։ Բոլորը միասին տրորել։ Ավելացնել մի փոքր ձիփապտղի ձեթ։
Տավարի միս 10գ
Բրոկոլի 10գ
Գազար 10գ
Կարմիր քաղցր պղպեղ 10գ
Սպանախ մի քանի տերեւ
Տավարի միսը երկու ջուր փոխելով եփել, ցայել, աղալ կամ անցկացնել քերիչով, լցնել տարրայի մեջ։ Ավելացնել քերիչով անցկացրած գազար, բրոկոլի, լավ մանր կտրատած պղպեղն ու սպանախը։ Վրան լցնել 2-3 ճ/գ եռացրած ջուր, եփել մի քանի րոպե, միասին տրորել։
Տավարի միս 10գ
Կաղամբ 10գ
Բազուկ 10գ
Կարտոֆիլ 10գ
Մի փոքր սխտոր
Համեմ 1-2 հատ
Տավարի միսը երկու ջուր փոխելով եփել, ցայել, աղալ կամ անցկացնել քերիչով, լցնել տարրայի մեջ։ Ավելացնել մանր կտրատած կարտոֆիլը, քերիչով անցկացրած սխտորը, վրան լցնել եռացրած ջուր, եփել (մինչեւ կարտոֆիլը փափկի), վրան ավելացնել մանր կտրատած կաղամբ, քերիչով անցկացրած բազուկն ու մանր կտրատած համեմը։ Եփել մի քանի րոպե, միասին տրորել։
Տավարի միս 10գ
Գազար 10գ
Դդմիկ 10գ
Կարմիր քաղցր պղպեղ 10գ
Նեխուր 10գ
Տավարի միսը երկու ջուր փոխելով եփել, ցայել, աղալ կամ անցկացնել մանր քերիչով, լցնել տարրայի մեջ։ Ավելացնել քերիչով անցկացրած գազարը, դդմիկը, կարմիր քաղցր պղպեղը և մանր կտրատած նեխուրը։ Վրան լցնել 2-3 ճ/գ եռացրած ջուր։ Եփել մի քանի րոպե, միասին տրորել։
Տավարի միս 10գ
Ծաղկակաղամբ 10գ
Քաղցր կարտոֆիլ 10գ
Դդմիկ 10գ
Մի փոքր սոխ
Սամիթ
Տավարի միսը երկու ջուր փոխելով եփել, ցայել, աղալ կամ անցկացնել մանր քերիչով, լցնել տարրայի մեջ։ Ավելացնել քերիչով անցկացնել Ծաղկակաղամբը, քաղցր կարտոֆիլը, դդմիկը, մանր կտրտած սոխն ու սամիթը։ Վրան լցնել 2-3 ճ/գ եռացրած ջուր։ Եփել մի քանի րոպե, միասին տրորել։
Տավարի միս 10գ
Կանաչ ոլոռ 10գ
Դդում 10գ
Լոլիկ10գ
Մի փոքր սխտոր
Տավարի միսը երկու ջուր փոխելով եփել, ցայել, աղալ կամ անցկացնել մանր քերիչով, լցնել տարրայի մեջ։ Ավելացնել կանաչ ոլոռը, մանր կտրտած դդումը, քերիչով անցկացրած լոլիկն ու սխտորը։ Վրան լցնել 2-3 ճ/գ եռացրած ջուր։ Եփել մի քանի րոպե, միասին տրորել։
Տավարի միս 10գ
Կանաչ լոբի 10գ
Գազար 10գ
Դդմիկ 10գ
Կարմիր քաղցր պղպեղ 10գ
Տավարի միսը երկու ջուր փոխելով եփել, ցայել, աղալ կամ անցկացնել մանր քերիչով, լցնել տարրայի մեջ։ Ավելացնել մանր կտրատած կանաչ լոբին, քերիչով անցկացրած գազարը, դդմիկն ու քաղցր պղպեղը։ Վրան լցնել 2-3 ճ/գ եռացրած ջուր։ Եփել մի քանի րոպե, միասին տրորել։
Տավարի միս 10գ
Կորեկաձավար 10գ
Դդում 10գ
Դդմիկ 10գ
Լոլիկ 10գ
Սամիթ 1-2 հատ
Համեմ 1-2 հատ
Տավարի միսը երկու ջուր փոխելով եփել, ցայել, աղալ կամ անցկացնել մանր քերիչով, լցնել տարրայի մեջ։ Ավելացնել կորեկաձավարը, վրան լցնել եռացրած ջուր, եփել 10-15 րոպե։ Վրան ավելացնել քերիչով անցկացրած դդմիկը, դդումը, լոլիկը, մանր կտրատած սամիթն ու համեմը։ Եփել մի քանի րոպե, միասին տրորել։
*Այս պատրաստման մեթոդը նկարագրված է տրորած ուտող բալիկների համար։ Դուք կարող եք պատրաստել մանր կտրատած կտորներով և մատուցել երեխայի ուտելուն համապատասխան։