LinkedInReddit icon

Ֆրանսիայի առողջապահության նախարարության՝ հավելյալ սննդի ներմուծման ուղեցույց

Երեխան մեծանում է և հետաքրքրվում է իրեն առաջարկվող սննդով: Սակայն նրա մարսողական համակարգը դեռևս լիովին հասուն չէ.

Սպիտակուցներ

Սպիտակուցի դերն օրգանիզմում։ Մարդու մարմնի բոլոր բջիջների հիմնական ֆունկցիոնալ և կառուցվածքային բաղադրիչները սպիտակուցներ են։ Դրանք շատ տարբեր են իրենց կառուցվածքով և ֆունկցիաներով։ Օրգանիզմում արյան փոխանցման համար պատասխանատու մոլեկուլները, եղունգները, մազերը բոլորը բաղկացած են սպիտակուցներից, ինչպես նաև հորմոնների մեծ մասը և հյուսվածքների բաղադրիչները։ Այսպիսով, բջիջների ամբողջականությունն ու գործառնությունը պահպանելու, առողջության և աճի համար դիետիկ սպիտակուցի համապատասխան օրական չափաբաժինն ապահովելը կենսական նշանակություն ունի։

Ջուր

Ինչպես/ինչքան/երբվանից ու ինչ ջուր առաջարկել 1. Երբվանից տալ։ Մինչև 6 ամսական երեխան պետք է ստանա բացառապես կկ կամ կխ (կամ երկուսը միասին): Ըստ ԱՀԿ-ի նույնիսկ ԿԽ բալիկը (կաթնախառնուրդը ճիշտ պատրաստելու դեպքում) ջրի կարիք չունի։

Ջերմոցի մթերքների մասին

Ինչպիսի՞ն է իրավիճակը ՀՀ տարածքում։ Ահասարսուռ տեղեկությունները ջերմոցային մթերքների վերաբերյալ մի քիչ ուռճացված են, սակայն ջերմոցում աճեցվող մթերքն իրոք այնքան էլ անվնաս չէ։

Պատրաստի շիլաներ

Խմբում հնչող ամենահաճախակի հարցերից մեկն այն է՝ արդյոք արժե երեխային տալ պատրաստի շիլա/խյուս։

Ործկալու ռեֆլեքսի մասին

Երեխաները ծնվում են ործկալու ռեֆլեքսով, որը տեղակայված է լինում բերանի առաջնային մասում։ Այնուհետև ամիսների ընթացքում (մոտավորապես 8+ ամսականներում) ռեֆլեքսը կամաց-կամաց տեղափոխվում է հետ՝ դեպի բերանի ետնամաս, որտեղ և ընդմիշտ պահպանվում է։ Այն ստեղծված է շնչուղին պաշտպանելու համար։ Ործկալու ռեֆլեքսի շնորհիվ երեխան սովորում է հավելյալ սնունդ ուտել։ Այսինքն լրիվ հեղուկ սնունդից անցնում են կոշտ սննդի։ Ոչ մի երեխա ի սկզբանե չգիտի ինչպես ուտել հավլյալ սնունդ։ Ժամանակի ընթացքում բալիկը սովորում է ծամել կոշտ սնունդ և գնահատել դրա չափերը։ Երեխայի ործկալու ռեֆլեքսը ավոտմատ կերպով դուրս է հրում այն, ինչը մոտենում է շնչուղուն (լինի դա ուղղակի կոշտ որևէ օբյեկտ, օրինակ՝ գդալ, թե սնունդ): Քանի որ սկզբնական շրջանում ործկալու ռեֆլեքսը բերանի ամենաառաջնային մասում է տեղակայված, Դուք կարող եք նկատել, թե ինչպես է բալիկը որձկում նույնիսկ թաթիկները կամ ատամներ քորելու որևէ խաղալիք ուտելիս։ Երեխայի բերանում առկա են ռեցեպտորներ, որոնք “գնահատում են” բերան մտնող սննդի չափերը և մեծ լինելու դեպքում առաջացնում են “հետադարձ շարժում”, ինչի շնորհիվ երեխան ործկում է։ Այդ ռեֆլեքսը ստեղծված է խեղդվելուց պաշտպանելու համար։

Միս

Շատերը պնդում են, որ միսը չափազանց ծանրամարս է և 6 ամսականին չարժե տալ, ցուցակներում նշելով 7+, 8+, 9+:

Փորկապություն

Մայրիկների մեծամասնությունը հավելյալը ներմուծելիս բախվում է այս խնդրին։ Նախ պետք է իմանալ, որ փորկապությունը հավելյալը նոր սկսող բալիկի մոտ շատ հաճախ հանդիպող երևույթ է ու խուճապի կարիք չկա։ Երեխայի օրգանիզմը 6 ամիս սովոր է եղել մարսելու կաթը (կրծքի կաթը կամ կաթնախառնուրդը), դրանից հետո ցանկացած հավելյալ նույնիսկ ամենադյուրամարս բանջարեղենը կարող է փորկապություն առաջացնել։

Սպիտակաձավար (մանի կաշա)

Մանի կաշայի, այսինքն՝ սպիտակաձավարի մասին։ Մամաների մի մասը շատ օգտակար է այն համարում, մյուս մասը շատ վնասակար։

Հաց և մակարոնեղեն

Գոյություն ունեն տարբեր տեսակի ալյուրներ վերամշակման տարբեր աստիճան անցած և հետևաբար տարբեր օգտակարություն ունեցող։