Բրինձը շատ հաճախ են խորհուրդ տալիս որպես առաջին հավելյալ։ Սակայն, սպիտակ բրինձը շատ օգտակարություն չունի։ Այն չարժե շատ հաճախ օգտագործել։ Գոյություն ունեն բրնձի մուգ ու ավելի օգտակար տեսակներ, որոնք, սակայն, խորհուրդ չեն տրվում հավելյալը առաջին ամիսներին։
Մանկաբույժների ամերիկյան ասոցիացիան խորհուրդ է տալիս խուսափել շագանակագույն բրնձից հավելյալի առաջին ամիսներին։
Հետագայում մուգ տեսակները պատրաստելիս էլ հետևել հստակ պատրաստման եղանակին։
Բրինձը հարկավոր է եփել 1:6-10-ի ջրի հետ, այսինքն’ մեկ բաժակ բրնձին 6-10 բաժակ ջուր։ Եփելուց հետո ավելացած ջուրը թափել։ Դա արվում է բրնձի միջի եղած մկնդեղը չեզոքացնելու նպատակով։
Բրինձը չի կարելի թողնել սենյակային ջերմաստիճանում, քանի որ դրանում առկա Բացիլուս ցերեուս բակտերիան սենյակային ջերմաստիճանում սկսում է բազմանալ, ինչը կարող է բերել սննդային թունավորման։ Այդ իսկ պատճառով մենք խորհուրդ ենք տալիս բրինձը երեխային առաջարկել միայն թարմ եփված։ Բայց եթե որոշել եք դնել սառնարան հետո կրկին առաջարկելու համար, սառնարան պետք է դնել եփելուց անմիջապես հետո, իսկ տաքացնել սառնարանից հանելուց անմիջապես հետո շատ բարձր ջերմաստիճանով: Կրկնակի տաքացնել չի կարելի։
Նյութը պատրաստեց Իննա Խաչիկյանը