Բաղադրատոմսը ցանկալի է կիրառել 10+ ամսականում կաթնամթերք ներմուծելուց հետո։ Կաթնամթերքի մասին կարող եք մանրամասն կարդալ այստեղ՝

https://havelyal.am/article/dairy/

Դդում 100գ

Կարմիր քաղցր պղպեղ 10գ

Գազար 20գ

Քաղցր կարտոֆիլ 20գ

Սխտոր քերիչով անցկացրած 1/4թ/գ

Իմբիր քերիչով անցկացրած մի պտղունց

Սերուցք 30գ

Մոցարելլա տեսակի պանիր 10գ

Կտրտած դդումը, պղպեղը, քաղցր կարտոֆիլը, գազարը, իմբիրը, սխտորն ու սոխը միասին լցնել տարրայի մեջ։ Ավելացնել սերուցքը, կափարիչը փակել, միասին եփել։ Բոլորը միասին լցնել կոտորակիչի մեջ, լավ հարել մինչև համասեռ զանգված դառնա։ Հետ լցնել տարրայի մեջ, նորից դնել կրակին, երբ սկսի եռալ, մեջն ավելացնել քերած պանիրը, արագ-արագ խառնել, որ պանիրը լուծվի մեջը։