Ինչպիսի՞ն է իրավիճակը ՀՀ տարածքում։
Ահասարսուռ տեղեկությունները ջերմոցային մթերքների վերաբերյալ մի քիչ ուռճացված են, սակայն ջերմոցում աճեցվող մթերքն իրոք այնքան էլ անվնաս չէ։
ՀՀ-ում այժմ ի տարբերություն Սովետական Միության ժամանակ ակտիվ կերպով օգտագործվում են աճի խթանիչներ (ԽՍՀՄ-ում դա արգելված էր), որոնց շնորհիվ մթերքը շատ արագ է աճում ու գույն ստանում և որոնք իհարկե չեն կարող անվնաս լինել հատկապես երեխաների համար։
Բայց վատն այն է, որ նույն նյութը կարող են օգտագործել նաև դաշտի մթերքի վրա։ Չնայած համեմատաբար ավելի քիչ է նման բան հանդիպում, բայց խանութից պատահական մթերք գնելիս (նույնիսկ դաշտինը), երբեք չենք կարող վստահ լինել, որ դա առանց աճի խթանիչի մթերք է։
Ինչ վերաբերում է թունաքիմիկատներին պարազիտների դեմ։
Այն օգտագործվում է թե դաշտում, թե ջերմոցում։ Բաց տարածքը բացարձակ առավելություն չէ այս առումով, քանի որ թունաքիմիկատը չի ցնդում օդում։
Մասնագետը նույնիսկ նշեց, որ ջերմոցում օրգանիկ մթերք աճեցնելն ավելի ռեալ ու հավանական է, քան դաշտում։ Ջերմոցում կա պարազիտների դեմ մեխանիկական պայքարի տարբերակ։ Դա երբ ջերմոցի տարածք բերվում են հատուկ միջատներ, որոնք ուտում են բերքը փչացնող պարազիտներին։ Ջերմոցը փակ տարածք է, այդտեղ այս մեթոդը կիրառելի է ի տարբերություն դաշտային պայմանների։
Ցեցի դեմ սրսկվող նյութն օրինակ ջերմոցում կարելի է ընդամենը մեկ անգամ կիրառել, իսկ դաշտում ցավոք ավելի հաճախ են այն օգտագործում։
Սակայն ՀՀ-ում վերահսկողություն չկա մթերքների աճեցման ոլորտում։
Ջերմոցի մթերքը ունի ռեալ շանս և վնասակար, և լիովին անվնաս լինելու։
Նույնը նաև դաշտի մթերքը։
Միակ ապահով տարբերակը երեխային անվնաս մթերք տալու դա կամ սեփական բակում մթերք աճեցնելն է, կամ գտնել որևէ գյուղացու, որին ճանաչում եք, որի աշխատանքը կարող եք տեսնել (թե ինչով է պարարտացնում հողը, ինչպես է պայքարում պարազիտների դեմ, ինչքանով է մաքուր աճեցնում մթերքը) և միայն իրենից գնել գյուղմթերք։
Պատրաստեց Իննա Խաչիկյանը
Շնորհակալություն Լուսին Ամարային կապ հաստատելու համար բնագավառի մասնագետի հետ, ով տվեց սպառիչ պատասխաններ այս հարցի շուրջ։