Բրիտանիայի առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս հավելյալը սկսել 6 ամսականին մոտ, քանի որ
- Կրծքի կաթը/կաթնախառնուրդը լիովին ապահովում է երեխայի օրգանիզմին անհրաժեշտ էներգետիկ արժեքն ու սննդանյութերը մինչեւ մոտ 6 ամսական (բացառությամբ՝ վիտամին Դ-ի)
- Եթե Դուք կրծքով եք կերակրում, մինչեւ 6 ամսական բացառապես կկ մնալը կպաշտպանի Ձեր երեխային հիվանդություններից ու ինֆեկցիաներից
- Մինչեւ 6 ամսական սպասելու դեպքում Ձեր երեխային ժամանակ է տրվում զարգացման համար, որ լիովին կարողանա հավելյալ սննդին պատրաստ լինի։
- Ձեր երեխան ավելի ունակ կլինի ինքնուրույն սնվելուն
- Ձեր երեխան ավելի լավ կկարողանա պտտել սնունդը բերանում, ծամել ու կուլ տալ։ Դա նշանակում է, որ նա կկարողանա հավելյալ ուտել տրորած տեսքով կամ ֆինգըր ֆուդի տեսքով ավելի արագ ու կարող է միազանգված, հարած սննդի կարիք չունենալ։
Հավելյալին պատրաստ լինելու նշանները ըստ Բրիտանիայի ԱՆ
3 նշան, որոնք ի հայտ են գալիս երեխայի մոտ մոտավորապես 6 ամսականում եւ որոնք ցուցանիշ են հավելյալին պատրաստ լինելու։
Երեխան կկարողանա
- նստած դիրքում մնալ ու գլուխն ամուր պահել
- կոորդինացնել աչքերը, ձեռքերը, բերանը, այնպես որ կկարողանա նայել ուտելիքին, վերցնել այն ու տանել բերանը ինքնուրույն
- կուլ տալ սնունդը դուրս թքելու փոխարեն։
*ձեռքերն ուտելը, գիշերը հաճախակի արթնանալը, ավելի հաճախ կկ պահանջելը սոված լինելու ու հավելյալ սկսելու նախանշաններ չեն
Ինչպես սկսել հավելյալ սնունդը
- Սկզբնական ժամանկներում կարեւոր չէ ինչքան է ուտում երեխան, կարեւոր է ուղղակի ծանոթանալ տարբեր կոնսիստենցիայի սննդին, տարբեր համերին ու հոտերին։
- Թույլ տվեք երեխային կպնել սննդին, զգալ ձեւը, կոնսիստենցիան, թույլ տվեք ինքնուրույն սնվել, եթե դա իրեն հետաքրքիր է։
- Եղեք համբերատար, առաջարկեք բազմազան սնունդ, որոշ բաներ գուցե չհավանի, բայց միեւնույնն է, համբերատար պարբերաբար առաջարկեք, գուցե մոտ 10 անգամ պետք լինի առաջարկել մինչ երեխան կսովորի տվյալ սննդի տեքստուրային, հոտին/համին։
- Թույլ տվեք երեխային ցույց տալ երբ է սոված եւ երբ կուշտ։ Երբ կան նշաններ, որ երեխան այլեւս չի ուզում ուտել, օրինակ՝ փակում է բերանը, թեքում է գլուխը կամ լացում է, մի ստիպեք, մի համոզեք, ուղղակի դադարեցրեք կերակրումը։
- Ուշադրությունը շեղող ոչինչ մի թողեք սենյակում կերակրման ընթաքում (հեռուստացույց, հեռախոս)։
- Ցույց տվեք ինչպես ուտել։ Երեխաները միշտ կրկնօրինակում են ծնողներին եւ այլ երեխաներին։ Աշխատեք երեխային մասնակից դարձնել ընտանեկան ճաշին/ընթրիքին որքան հնարավոր է հաճախ։
Կոնսիստենցիան
6 ամսականում հավելյալը սկսելուն պես աշխատեք անցում կատարել միազանգված/բլենդած սննդից տրորած, փափուկ սննդի կամ ֆինգըր ֆուդի հենց երեխան դրան պատրաստ լինի։
Դա սովորեցնում է երեխային ծամել, պտտացնել սնունդը բերանում եւ կուլ տալ։
Որոշ երեխաներ գուցե սկզբնական շրջանում կարիքն ունենան միազանգված սննդի, բայց շարունակեք անընդհատ առաջարկել տրորածը, եւ երեխան կամաց-կամաց կսովորի։
6+ հավելյալ
- Սկզբնական շրջանում երեխային պետք չէ օրը երեք անգամ հավելյալ առաջարկել. նրա ստամոքսը շատ փոքր է, այնպես որ սկսեք մի քանի փոքրիկ կտորիկ կամ թեյի գդալ սննդից։
- Առաջարկեք այնպիսի ժամանակ, երբ լիովին կուշտ չէ, բայց լրիվ սոված էլ չէ։
- Շատ ժամանակ տրամադրեք հավելյալին, որ երեխան էլ կարողանա ուսումնասիրել, փորձել ինքնուրույն ուտել։
- Մինչեւ մեկ տարեկան երեխայի հիմնական սնունդը պետք է մնա կկ/կխ-ն։
- Մի տվեք երեխային կենդանական կաթ (կովի/այծի) մինչեւ մեկ տարեկան։
- 6 ամսականից երեխային սովորեցրեք բաժակից խմել եւ բաժակով կում-կում ջուր առաջարկեք հավելյալի ընթացքում։ Բաժակով ջուր խմելն ավելի լավ է երեխաների ատամների համար։
Առաջին մթերքները
Դուք կարող եք նախընտրել սկսել բանջարեղենից կամ մրգից։
Փորձեք փափուկ եփված վայրի գազարի ձողիկներ, բրոկկոլի, կարտոֆիլ, կարմիր կարտոֆիլ, քաղցր կարտոֆիլ, գազար, խնձոր կամ տանձ։
Ներառեք ոչ քաղցր բանջարեղենները (օրինակ՝ բրոկկոլի, ծաղկակաղամբ եւ սպանախ)։
Սա կօգնի երեխային սովորել տարբեր համերի, այլ ոչ թե նախընտրել միայն քաղցրները (օրինակ՝ գազար կամ քաղցր կարտոֆիլ)։
Ալերգիկ մթերքները (ինչպիսիք են՝ հավի ձուն, գետնանուշի կրեմը, ձուկը) կարելի է առաջարկել 6 ամսականից, ամեն մեկն առանձին ու փոքր քանակով, որպեսզի ռեակցիայի դեպքում իմանաք, թե որ մթերքից էր։
Կովի կաթը կարող է լինել որպես բաղադրիչ ճաշերի մեջ, բայց չի կարելի տալ երեխային որպես ըմպելիք։
Պաստերիզացված ամբողջական յուղայնությամբ կաթնամթերքը կարելի է տալ 6 ամսականից։ Ընտրեք այնպիսի կաթնամթերք, որը շաքարավազ չի պարունակում։
Հիշեք, երեխաների ճաշին պետք չէ ավելացնել ոչ աղ, ոչ շաքարավազ։
Ֆինգըր ֆուդ
Ֆինգըր ֆուդը ձողիկների տեսքով կտրտած մթերքն է, որը կարող է տեղավորվել երեխայի ձեռքում եւ որոշակի չափով դուրս է մնում երկարությամբ թաթիկից, որ հարմար լինի ուտել։
Հավելյալը սկսելուն պես երեխային աշխատեք մասնակից դարձնել ընտանեկան ընդհանուր ճաշին, թույլ տվեք ձեռք տալ, ուսումնասիրել ուտելիքը։
Թույլ տվեք, որ ինքնուրույն ուտի իր մատիկներով, եթե ցանկություն ունի։ Դա օգնում է մոտորիկայի զարգացմանն ու աչք-ձեռք կոորդինացիային։
Հեշտ փխլվող մթերքներ առաջարկեք։
Խուսափեք ամուր մթերքներից, ինչպիսիք են հում գազարը, խնձորը, ընդեղենը, խեղդվելու ռիսկից խուսափելու համար։
ԲԼՎ
ԲԼՎ-ն լիովին ապահով եւ ընդունելի մեթոդ է հավելյալի ներմուծման համար։
7-9 ամսական
Ժամանակի ընթացքում երեխան կսովորի հավելյալին եւ արդեն կարող եք այն առաջարկել օրը 3 անգամ։ Երբ երեխան սկսի ավելի շատ հավելյալ ուտել, փոքր-ինչ կքչացնի կաթով կերակրումները։ Կրծքով կերակրվող երեխան ինքնըստինքյան կհարմարեցնի կրծքով կերակրումների քանակը կախված նրանից, թե ինչքան հավելյալ է ուտում։
Կաթնախառնուրդ ուտող երեխան պետք է խմի մոտավորապես օրական 600 մլ կխ։
Կամաց-կամաց շատացրեք սննդի տեսականին եւ քանակը։
Փորձեք ամենօրյա սննդակարգ ներառել երկաթով հարուստ մթերքները. միս, ձուկ, հացահատիկներ, մուգ կանաչ բանջարեղեններ, լոբազգիներ, ոսպ եւ այլն։
Ձեր երեխայի սննդակարգը պետք է ներառի հետեւյալ մթերքների բազմազան տեսականի՝
-միրգ եւ բանջարեղեն
-կարտոֆիլ, հաց, բրինձ, պաստա եւ օսլայով այլ մթերքներ
-լոբազգիներ, ձուկ, ձու, միս եւ այլ ոչ կաթնամթերային սպիտակուցի աղբյուր հանդիսացող մթերքներ
-պաստերիզացված ամբողջական յուղայնությամբ կաթնամթերք, ինչպիսիք են մածունը եւ պանիրը (ընտրեք քիչ աղ պարունակողները)։
10-12 ամսական
Ձեր երեխան արդեն օրը երեք անգամ հավելյալ կուտի։
Կրծքով կերակրվող երեխան ադապտացնում է կերակրումների քանակը կախված նրանից, թե ինչքան հավելյալ է ուտում։
Կաթնախառնուրդով կերակրվող երեխաները օրական մոտավոր 400 մլ կխ պետք է խմեն։
Եթե երեխան սովորել է ֆինգըր ֆուդին, կարող եք արդեն մանր կտորներով առաջարկել տարբեր մթերքներ, քանի որ այս ժամանակահատվածում երեխաներն արդեն սովորում են երկու մատիկով փոքր կտորիկներ վերցնել։ Փոքր կտորները կօգնեն մոտորիկայի զարգացմանը։
12+ ամսական
Երեխան ուտում է օրը երեք անգամ, հավելյալը պետք է ներառի
- ամենաքիչը 4 բաժին օսլայով հարուստ սնունդ (հաց, կարտոֆիլ, բրինձ)
-ամենաքիչը 4 բաժին միրգ/բանջարեղեն
-ամենաքիչը 350 մլ կաթ կամ 2 բաժին կաթնամթերք
-ամենաքիչը մեկ բաժին կենդանածին սպիտակուցային մթերք (ձուկ, ձու, միս) կամ 2 բաժին բուսական սպիտակուցային մթերք (լոբի, սիսեռ, ոսպ)։
Ձեր երեխան գուցե նաեւ 2 միջանկյալ առողջ սննդի կարիք ունենա։
Օրինակներ
-մրգեր
-եփված կամ թարմ բանջարեղեն
-պաստերիզացված կաթից ամբողջական յուղայնությամբ մածուն
-պանիր (ընտրեք քիչ աղի պարունակությամբ տեսակը)
-առանց քաղցրի ու առանց աղի բրնձի կամ եգիպտացորենի կարկանդակներ
ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս կրծքով կերակրել մինչ 2+ տարեկան։
Կրծքով կերակրեք այնքան, ինչքան Դուք եւ երեխան կնախընտրեք։
12+ ամսականում երեխան արդեն կխ-ի կարիք չունի, կարող է խմել կովի կաթ։ Ընտրեք ամբողջական յուղայնությամբ կաթնամթերք, քանի որ 2 տարեկանից փոքր երեխաները դրանից ստացվող էներգիայի եւ վիտամինների կարիքն ունեն։
Դուք կարող եք երեխային առաջարկել նաեւ կալցիումով հարստացված այլ կաթեր (սոյայի կաթ, նուշի կաթ)՝ որպես այլընտրանք երեխայի բալանսավորված սննդակարգում ներառելու համար։
Բրիտանիայի Առողջապահության նախարարություն
Ինչ չի կարելի
-Աղ։ Այն վնասակար է երեխայի երիկամների համար։
-Շաքարավազ։ Խուսափեք քաղցր սննդից եւ խմիչքից (ներառյալ մրգերից պատրաստված հյութերը)
-Հագեցած ճարպեր (saturated fat)։
-Մեղր (այն արգելված է մինչեւ 1 տարեկան բոտուլիզմի ռիսկի պատճառով)։
-Ամբողջական հատիկով ընդեղեն, գետնանուշ (ամբողջական հատիկով ընդեղենը խեղդվելու վտանգ ներկայացնող մթերք է)։ Այս մթերքները կարելի է 6 ամսականից, սակայն աղացած վիճակում (մինչեւ 5 տարեկան)։
-Որոշ պանիրներ։ Երեխաներին արգելված են բորբոսով պատրաստված պանիրները, բրի, կամեմբերտ, այծի կաթից եւ կապույտ պանիրը, ինչպիսին է օրինակ ռոքֆորը, քանի որ շատ մեծ ռիսկ կա, որ այս տեսակները կարող են պարունակել լիստերիա բակտերիան։Երեխաների դեպքում խորհուրդ է տրվում նաեւ խուսափել չպաստերիզացված կաթից պանիր։
- Կիսաեփ/հում ձու։
- Բրնձից պատրաստված խմիչք։ Բրնձի կաթը չի կարելի գոնե մինչեւ 5 տարեկան երեխաներին, քանի որ կարող է պարունակել մեծ քանակությամբ մկնդեղ։
- Ժելեի կուբիկներ։ Դա նույնպես խեղդվելու վտանգ ներկայացնող մթերք է։
-Հում/կիսաեփ խեղգետնատիպ մթերքներ։
- Շնաձուկ, թրաձուկ (swordfish), marlin fish (հայերեն անվանում չգտա), քանի որ պարունակում են մեծ քանակությամբ մերկուրի, որը կարող է վնասել երեխայի նյարդային համակարգի զարգացմանը։
Թարգմանեց Իննա Խաչիկյանը
Հղումը’