Հացահատիկները օրվա սննդի 5 կարևոր բաժիններից մեկն են կազմում։
Հացահատիկներ ընտրելիս նախընտրությունը տվեք ամբողջահատիկ, քիչ վերամշակված, երկար եփվող տեսակներին։

Օրինակ’ ցորենը շատ ավելի առողջ տեսակ է, քան դրանից ստացված սպիտակաձավարը, կուսկուսը, բլղուրը։
Վարսակի հատիկները շատ ավելի օգտակար են, քան փաթիլները։

Վարսակի փաթիլների շարքից ընտրեք ամենաերկար եփվողը (15-25 րոպե եփվող տեսակը), դա է օգտակար համարվում։ Պատրաստի փաթիլները, որոնք մի քանի րոպե եփվող են, օգտակար չեն։

Հացահատիկները շատ լավ նախաճաշ կարող են լինել Ձեր երեխայի առողջ սննդակարգում։ Կարող եք պատրաստել բազմազան շիլաներ մրգերով/հատապտուղներով/աղացած ընդեղենով և որևէ տեսակի ձեթ ավելացնել մատուցելիս։

Օրինակ՝

Բրնձի մասին կարող եք կարդալ այստեղ

Այն տեսակի հացահատիկները, որոնք բնականից չեն պարունակում գլյուտեն, կարող են պարունակել գլյուտենի հետքեր օրինակ՝ գարեձավարի կամ հաճարի հետ նույն արտադրամասում վերամշակվելու արդյունքում։ Այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս ցանկացած հացահատիկ ներմուծելուց առաջ ստուգել գլյուտենի հանդեպ ալերգիան։

Որոշ երեխաներ նախընտրում են կոնկրետ այս կամ այն հացահատիկը։ Բայց պետք չէ միայն 1-2 տեսակ առաջարկել, որովհետև միայն դա է լավ ուտում։ Երեխային անհրաժեշտ է սովորեցնել բազմազան առողջ սննդի։ Առաջարկեք տարբեր տեսակներ։ Դրանք պետք են երեխայի առողջ սննդակարգում։

Պատրաստեց Իննա Խաչիկյանը