Կաթը հիմնական սնունդն է։
Երեխան կյանքի առաջին տարվա ընթացքում հատուկ սննդակարգի կարիք ունի, քանի որ նրա օրգանիզմը շատ էներգիա և սննդանյութեր է պահանջում։

Կյանքի առաջին ամիսներին առողջ երեխաները ստանում են կաթ, կրծքով կամ շշով։
Առաջին շիլան երեխային պետք է տալ ամենաշուտը 5-րդ ամիսը սկսելիս, իսկ ամենաուշը 7-րդ ամիսը սկսելիս։ Կաթի քանակը կամաց-կամաց քչանում է ընթացքում։
10-12 ամսական ժամանակահատվածում երեխան կարող է արդեն մասնակցել ընտանեկան ճաշին, իսկ կաթի չափաբաժինը բաժակով ստանալ։
Նույնիսկ հավելյալը ներմուծելուց հետո պետք է շարունակել կրծքով կերակրել այնքան, ինչքան երեխան և մայրն են ուզում։

Կրծքով կերակրեք եթե հնարավոր է։
Աշխատեք բացառապես կրծքով կերակրել մինչև 4-6 ամսական։
Կրծքի կաթը պարունակում է ճիշտ այն քանակությամբ կարևոր սննդանյութեր, որքան անհրաժեշտ է երեխային առողջ աճի համար։
ԿԿ-ն պարունակում է հակամարմիններ, պաշտպանիչ նյութեր, որոնք Ձեր երեխային պաշտպանում են տարբեր հիվանդություններից ու ալերգիայից։
Այն լիովին արտադրվում է ըստ Ձեր երեխայի պահանջների։ Նույնիսկ մասնակի կրծքով կերակրումը շատ արժեքավոր է ձեր երեխայի համար:

Երեխաները շատ տարբեր են, տարբեր ժամանակահատվածում են սովորում սննդին, դրա տեքստուրային։ Հավելյալի քանակը, կախված երեխայից, նույնպես կարող է տարբեր լինել։

Ուտելը հաճելի պրոցես պետք է լինի երեխայի համար և պետք է նրան սթրես չպատճառի։
Առաջնորդվեք երեխայի պահանջով։
Ընդունեք, եթե երեխան չի հավանում որևէ ուտելիք և հետևեք հագեցած լինելու նշաններին։
Երբեք մի ստիպեք երեխային ուտել։
Ճաշելը պետք է լինի ընտանեկան հաճելի պրոցես, առանց ստրեսի և պայքարի։
Հիշեք, որ երեխաները սիրում են կրկնօրինակել մեծերին։ Նրանք շատ արագ են սովորում մեծերից թե լավը, թե վատը։

Բացահայտեք սննդի և համերի աշխարհը։

Կրծքով կերակրվող երեխան մինչև հավելյալին անցնելն արդեն իսկ ծանոթանում է սննդի հայերին, քանի որ կրծքի կաթն այդ համերը փոխանցում է երեխային միկրոէլեմենտների միջոցով։
Այդ իսկ պատճառով կրծքով կերակրվող երեխաները սովորաբար ավելի հեշտ են սովորում հավելյալ սննդին։
Ամենատարբեր մթերքների համերն ծանոթացնելու ամենահարմար պահը հավելյալ սննդի ներմուծման սկիզբն է։ Երեխաներն այդ տարիքում շատ մթերքներ հրաժարվում են ուտել, այդ իսկ պատճառով պետք է հնարավորություն ունենան փորձել ամենատարբեր համերը, բազմատեսակ բանջարեղեն, հացահատիկ և միրգ։ Ընտանիքի հետ մի սեղանի շուրջ ճաշելը կարող է լավ մոտիվացիա լինել ուտելու։ Այն, ինչ ուտում են ծնողները, տան անդամները ուղղակի շատ հետաքրքիր է, և երեխան նույնպես ուզում է փորձել։
Երեխաները սիրում են ամեն ինչ փորձարկել իրենց զգայարաններով։ Համը, հոտը, կպնել, նայել, լսել։ Ծնողների համբերատարությունը որոշիչ դեր է խաղում այս հարցում։ Որոշ համեր պետք է փորձել մի քանի անգամ մինչ երեխան դրան կսովորի։ Որոշ դեպքերում պետք կլինի 8-10 անգամ նույնիսկ փորձել։ Եթե միևնույնն է, չի ստացվում, պետք է փորձեք ավելի ուշ և առանց որևէ ճնշման։

Խուսափեք որոշակի մթերքներից՝

- խեղդվելու վտանգ ներկայացնող մթերքներ (խաղող, հաղարջ, ընդեղեն, նույնիսկ փոքր կտորներով կտրատած բանջարեղեն/մրգերը կարող են խեղդվելու մեծ ռիսկ ներկայացնել իրենցից)

-Մթերքներ, ինչպիսիք են կաղամբը, սոխը, պրասը, լոբազգիները, որոնք կարող են բերել անցանկալի ուռածության

- թարմ (չպաստերիզացված) կաթ և դրանից պատրաստված կաթնամթերք, հում ձու/ձուկ։ Նույնիսկ տանը պատրաստված մայոնեզը, սոուսներ ու դեսերտները, որոնք պարունակում են հում ձու երեխային տալ չի կարելի։

- Կիսաեփ միս սալմոնելա վարակից խուսափելու համար,

- շատ ճարպային միս, նրբերշիկ, քանի որ դրանք դժվարամարս են,

- շատ աղ/կծու համեմունքներ պարունակող ուտեստներ,

-հում հացահատիկ, քանի որ նույնպես ծանրամարս են,

-մեղր մինչև մեկ տարեկան բոտուլիզմի վտանգից խուսափելու համար,

- չռաֆինացված յուղեր/ձեթեր, քանի որ ռաֆինացվելու ընթացքում դրանցից ոչնչացվում են անցանկալի նյութերը (օրինակ ծանր մետաղները, պեստիցիդները, տոքսինները),

-լրացուցիչ կաթնամթերք (յոգուրտ, թթվասեր), դրանք սովորաբար շաքարավազ են պարունակում, բացի դրանից մեծ քանակությամբ սպիտակուցներ են պարունակում, ինչը քչացնում է մյուս մթերքների ընդունումը օրվա ընթացքում, օրինակ բանջարեղեն/միրգ։

Պատրաստեց Իննա Խաչիկյանը

Շնորհակալություն Շուշան Օհանյանին խմբագրելու հարցում օգնելու համար։

Հղումը՝