Երեխաները ծնվում են ործկալու ռեֆլեքսով, որը տեղակայված է լինում բերանի առաջնային մասում։ Այնուհետև ամիսների ընթացքում (մոտավորապես 8+ ամսականներում) ռեֆլեքսը կամաց-կամաց տեղափոխվում է հետ՝ դեպի բերանի ետնամաս, որտեղ և ընդմիշտ պահպանվում է։ Այն ստեղծված է շնչուղին պաշտպանելու համար։ Ործկալու ռեֆլեքսի շնորհիվ երեխան սովորում է հավելյալ սնունդ ուտել։ Այսինքն լրիվ հեղուկ սնունդից անցնում են կոշտ սննդի։ Ոչ մի երեխա ի սկզբանե չգիտի ինչպես ուտել հավլյալ սնունդ։ Ժամանակի ընթացքում բալիկը սովորում է ծամել կոշտ սնունդ և գնահատել դրա չափերը։ Երեխայի ործկալու ռեֆլեքսը ավոտմատ կերպով դուրս է հրում այն, ինչը մոտենում է շնչուղուն (լինի դա ուղղակի կոշտ որևէ օբյեկտ, օրինակ՝ գդալ, թե սնունդ): Քանի որ սկզբնական շրջանում ործկալու ռեֆլեքսը բերանի ամենաառաջնային մասում է տեղակայված, Դուք կարող եք նկատել, թե ինչպես է բալիկը որձկում նույնիսկ թաթիկները կամ ատամներ քորելու որևէ խաղալիք ուտելիս։ Երեխայի բերանում առկա են ռեցեպտորներ, որոնք “գնահատում են” բերան մտնող սննդի չափերը և մեծ լինելու դեպքում առաջացնում են “հետադարձ շարժում”, ինչի շնորհիվ երեխան ործկում է։ Այդ ռեֆլեքսը ստեղծված է խեղդվելուց պաշտպանելու համար։
Ործկալը լիովին նորմալ է։ Երբ երեխան ործկում է, նա սովորաբար մարմինն առաջ է բերում’ լայն բացելով բերանը և լեզուն առաջ հրելով։ Նա կարող է կարմրել։ Ործկալիս երեխան կարող է հազալ, շնչել, ձայներ հանել։ Երբեք մի միջամտեք, եթե երեխան ործկում է, երբեք մի փորձեք մատներով բերանից հանել սնունդը։ Այդպես Դուք կարող եք վնաս հասցնել, այսինքն’ սնունդն ավելի խորը հրել, որի պատճառով երեխան կարող է խեղդվել։ Մի փորձեք երեխային հետ պառկացնել կամ հանել կերակրման աթոռից, թույլ տվեք աշխատացնել իր ործկալու ռեֆլեքսը։ Կարող եք խոսել երեխայի հետ ընթացքում, ասել, որ ամեն ինչ լավ է, հանգիստ լինի, բայց մի միջամտեք։

Պատրաստեց` Իննա Խաչիկյանը