Ձուն ըստ ԱՀԿ-ի 6+ է համարվում։
Այն 8 սուր ալերգենների շարքում է, այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս այն առօրյա սննդակարգ ներմուծելուց առաջ ստուգել երեխայի ալերգիան։
Դեղնուցի ալերգիան հարկավոր է ստուգել առանձին, սպիտակուցինն՝ առանձին։
Պինդ խաշած ձվի դեղնուցը 3 օր իրար հետևից գդալի ծայրով տալիս եք բալիկին (չնչին քանակ, այնքան որ մի փոքր ներս գնա), այդ 3 օրը + հետագա 2 օրը, այսինքն’ 5 օր, ոչ մի նոր մթերք չեք ներմուծում երեխայի սննդակարգ։
Հետո նույն կերպ ստուգում եք նաև սպիտակուցի ալերգիան։ 3 օր տալիս եք լավ եփված վիճակում գդալի ծայրով, այդ 3 օրը + հետագա 2 օրը նոր մթերք չեք ներմուծում։
Եթե հինգ օրվա ընթացքում ոչ մի ռեակցիա չեք նկատել, կարող եք հանգիստ ներմուծել սննդակարգ։
Եթե նկատել եք որևէ ալերգիկ ռեակցիա, դիմեք մանկական ալերգոլոգի, ով կհուշի երբ կրկին անգամ առաջարկել ալերգենը։
Հիշեք, երեխաներին չի կարելի թերխաշ ձու։ Այն պետք է պարտադիր պինդ եփված լինի։
Ձվածեղի տեսքով ևս թույլատրելի է, բայց առանց կարագ/ձեթ (որպեսզի ավել ճարպեր չավելանան ձվին) չկպչող թավայում կամ ջեռոցում։
Ձվի չափաբաժինը:
Հեղինակավոր աղբյուրները կոնկրետ չափաբաժին չեն նշում։ Կողմնորոշվելու համար վերցրել ենք Ֆրանսիայի ուղեցույցի չափաբաժինները որպես մոտավոր ուղղորդվելու աղբյուր.
6-9 ամսականում ձվի 1/4 մասը (սպիտակուց + դեղնուց միասին)
9-12 ամսականում ձվի 1/3 մասը
12+ ամսականում ձվի 1/2 մասը
18+ ամսականում ձվի 2/3 մասը
24+ ամսականում 1 ամբողջական ձու։
Պատրաստեց՝ Իննա Խաչիկյանը