Հավելյալը նոր սկսող ու մի քանի մթերք արդեն իսկ փորձած բալիկների համար առաջարկում ենք մի քանի պարզ բաղադրիչներից համեղ եւ օգտակար համադրություններով բաղադրատոմսեր։

  1. Գազար 10-20գ

    Բրոկոլի 10-20գ

    Տավարի ֆիլե 10գ

    Տավարի ֆիլեն եփել երկու ջուր փոխելով։ Հանել, ցայել, դնել հետ տարրայի մեջ, վրան 1-2ճ/գ եռացրած ջուր լցնել, ավելացնել քերիչով անցկացրած բրոկոլին ու գազարը, եփել 2-3 րոպե, անջատել։ Միսն անցկացնել ամենամանր քերիչով, տրորել բանջարեղենի հետ միասին։

  2. Դդում 10-20գ

    Հնդկաձավար 20գ

    Հավի միս 10գ

    Հավի միսը երկու ջուր փոխելով եփել։ Հանել, ցայել, դնել հետ դատարկ տարրայի մեջ, վրան մոտ 20գ եռացրած ջուր լցնել, ավելացնել հնդկաձավարը, դնել եփվի, հնդկաձավարի պատրաստ լինելուց 2-3 րոպե առաջ վրան ավելացնել մանր քերիչով անցկացրած դդումը։ Հանել կրակից, միսն անցկացնել ամենամանր քերիչով ու տրորել դդումի ու հնդկաձավարի հետ միասին։

  3. Գազար 10-20գ

    Դդմիկ 10-20գ

    Ձուկ 10գ

    Երկու ջրով նախապես եփված ու փշահանված ֆիլեն լցնել տարրայի մեջ, ավելացնել մանր քերիչով անցկացրած գազարը, վրան լցնել 1-2ճ/գ եռացրած ջուր, եփել մոտ 2 րոպե, ավելացնել մանր քերիչով անցկացրած դդմիկը, եփել ևս 2 րոպե։ Հանել կրակից, միասին տրորել։

  4. Սիսիեռ 10գ

    Ծաղկակաղամբ 10-20գ

    Կանաչ սոխ 1 հատ

    Կարմիր պղպեղ մոտ 10գ

    Նախապես թրջած ու եփած սիսեռը կեղևահան անել, լցնել տարրայի մեջ, ավելացնել մանր քերիչով անցկացրած ծաղկակաղամբն, քաղցր թարմ կարմիր պղպեղն ու շատ մանր կտրատած կանաչ սոխը։ Վրան լցնել մի փոքր եռացրած ջուր, եփել մի քանի րոպե, անջատել, միասին տրորել։

  5. Կարմիր լոբի 10գ

    Բազուկ 10գ

    Ծաղկակաղամբ 10գ

    Ճզմած սխտոր մի պտղունց

    Նախապես թրջած և եփած կարմիր լոբին լցնել տարրայի մեջ, ավելացնել մանր քերիչով անցկացրած ծաղկակաղամբը, սխտորն ու մի փոքր ջուր։ Միասին եփել 2-3 րոպե։ Հանել կրակից, ավելացնել մանր քերիչով անցկացրած թարմ բազուկն ու միասին տրորել։